Բուքինգեմյան պալատ դանակով ներխուժելու փորձ կատարած տղամարդը՝ Դևիդ Բելմարը, դատապարտվել է 16-ամսյա ազատազրկման՝ հայտնում է Associated Press-ը:
Բելմարը իրեն մեղավոր է ճանաչել պալատի տարածք ներխուժելու և սառը զենք կրելու համար:
Դատախազի խոսքով՝ Բելմարի մոտ նկատվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի հանդեպ «հիվանդագին կպչունություն», և նա ընդունում է հոգեմետ դեղեր:
Ինչպես հաղորդվում է, 2013թ. հոկտեմբերի 14-ին տղամարդը փորձել է ներխուժել պալատ հյուսիսային կենտրոնական դարպասներից, սակայն շուտով ձերբակալվել է: Դեպքի ժամանակ թագուհին պալատում չէր: Կատարվածի հետևանքով տուժածներ չկային:









































