Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մարսել Շմելցերը վերլուծել է թիմի խաղն ազգային առաջնության առաջին շրջանում:
Ֆուտբոլիստի կարծիքով`Յուրգեն Կլոպի սաները պետք է հզորացնեն պաշտպանության գիծը:
«Մենք շատ ենք խոսել, որ պետք է աշխատենք գոլային պահերն արդյոնավետ ավարտելու մասին: Սակայն մենք ոչ պակաս պետք է աշխատենք նաև պաշտպանության գիծը հզորացնելու ուղղությամբ: Պետք է շատ աշխատենք»,- ասել է Շմելցերը:







































