Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ցանկանում են ևս մեկ երեխա որդեգրել: Ձմեռային արձակուրդների ընթացքում զույգն իր 6 զավակների հետ քննարկել է այդ հարցը: Նրանց երեխաներից 3-ը որդեգրված են` 12-ամյա Մեդոքսը, 10-ամյա Փաքսը և 9-ամյա Զահարան: Դերասանների կենսաբանական երեխաներն են 5-ամյա երկվորյակներ Նոքսը և Վիվիենը ու 7-ամյա Շայլոն:
Grazia ամսագրի աղբյուրը խոստովանել է. «Անջելինան և Բրեդը տոների մեծ մասն անցկացրել են քննարկելով ընտանիքում համալրումը: Նրանք բացահայտ այդ մասին խոսում են երեխաների հետ»:
Զույգը նախապես ցանկանում էր երեխա որդեգրել Հորդանանից, սակայն դա բարդ գործընթաց է: Այդ պատճառով էլ նրանք բանակցություններ են վարում Եթովպիայի մանկատների հետ, որտեղ ծնվել է Զահարան:
«Նրանք միշտ ցանկացել են, որ աղջիկը 2-3 տարեկան աֆրիկացի քույր ունենա»,- ասել է աղբյուրը:











































