Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը վստահ է, որ իր հաճախորդը Մադրիդի «Ռեալ»-ում հանդես կգա մինչև 2014 թվականը: Այդ մասին Մենդեշը նշել է Football-espana-ի հետ զրույցում:
«Ռոնալդուն «Ռեալ»-ում կխաղա մինչև 40 տարեկանը: Ես ու Ռոնալդուն լավ ենք ճանաչում միմյանց: «Ոսկե գնդակ»-ի նվաճումը շատ ուրախալի իրադարձություն էր նրա համար: Այդ պահերը նա ընդմիշտ կհիշի:
Նա ֆանտաստիկ անձնավորություն և անհավանական պրոֆեսիոնալ է: Քրիշտիանուի հաջողությունները կրկնելը շատ դժվար է»,- հայտարարել է Մենդեշը:












































