Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ շուտով «Վոլֆսբուրգ»-ը լուրջ վտանգ կներկայացնի Բունդելիգայի գրանդերի համար:
Կլոպը բացատրում է դա ակումբի ֆինանսական մեծ հնարավորություններով:
«Ակնհայտ էր, որ «Վոլֆսբուրգ»-ը շատ հզոր խաղ կցուցադրի, երբ սկսի մրցակցել մեզ հետ: Նրանք ունեն բոլոր նախադրյալները: «Վոլֆսբուրգ»-ը շատ լուրջ մրցակից է, բայց ակումբի առաջընթացն ինձ չի զարմացնում»,- ասել է Կլոպը:
Հիշեցնենք` Դորտմունդի ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը` վաստակելով 32 միավոր: «Վոլֆսբուրգ»-ը 30 միավորով հինգերորդ տեղում է:







































