Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման ներքին գործերի նախարար Ֆաթհի Համադը հայտարարել է, որ Իսրայել պետությունը կանհետանա ութ տարի անց: Այս մասին հաղորդում է իսրայելական MIGNews գործակալությունը:
Համադի խոսքերով՝ 2022թ. Իսրայելի տեղում կլինի Պաղեստինը: Նա ընդգծել է, որ «Իսրայելը պարտվել է պաղեստինցիների դեմ նախորդ պատերազմներում՝ այն դեպքում, երբ պաղեստինցիները առաջ են շարժվում ազատագրելու համար Ալ-Աքսա մզկիթը»:
«Մենք մեր նպատակին կհասնենք ութ տարիների ընթացքում: Մենք պատրաստ ենք ջիհադի և նահատակության: Մենք կոչնչացնենք մեր թշնամուն»,- ասել է նա:








































