Հայտնի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ոչ մի վայրկյան առանց գործի չի նստում: Երկուշաբթի օրը Քիթ Ուրբանի հետ նա այցելել է TCA-ի (Television Critics Association) երեկույթին, այնուհետև մասնակցել է «Գիշերային շոու Ջեյ Լենոյի հետ» հաղորդման նկարահանումներին:
Ջեյ Լենոյի ստուդիայում 44-ամյա աստղը հայտնվել է Ermano Scervino-ի ցնցող սև կաշվե զգեստով: Կիսաթափանցիկ զգեստը շատ սեքսուալ է եղել: Իր կերպարը Լոպեսը լրացրել է Jimmy Choo-ի բարձրակրունկ կոշիկներով, որոնք զարդարված են եղել փայլերով, ինչպես նաև նա կրել է ադամանդակուռ ականջօղեր, թևնոցներ և մատանիներ:
Լոպեսի դիմահարդարումը նույնպես վառ է եղել: Հատկապես ընդգծվել են կարմիր ներկված շուրթերը:











































