Անգլիայի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում կայանալիք «Բլեքբերն»-ի դեմ խաղից առաջ «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն վերականգնվել է վնասվածքից ու պատրաստ է հանդիպմանը:
«Սերխիոն մարզվում է ընդհանուր խմբի կազմում: Նա կարող է մասնակցել վաղը կայանալիք հանդիպմանը»,- հայտարարել է Պելեգրինին:
Մարզիչը նաև նշել է, որ վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն կարող մասնակցել Յայա Տուրեն ու Դավիդ Սիլվան:
Հիշեցնենք, որ Ագուերոն վնասվածք էր ստացել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում կայացած «Արսենալ»-ի դեմ խաղում:










































