Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ հանդիպումից հետո, որում բրազիլական «Սանտոս»-ը 2:1 հաշվով առավելության հասավ ուրուգվայական «Պենյարոլ»-ի նկատմամբ, մասսայական ծեծկռտուք է սկսվել:
Խաղից հետո «Սանտոս»-ի երկրպագուները վազել են խաղադաշտ իրենց թիմի հաղթանակը տոնելու: Նրանցից մեկը սադրել է մրցակցի ֆուտբոլիստներին, ինչին ի պատասխան «Պենյարոլ»-ի ֆուտբոլիստը հարվածել է նրան, ու սկսվել է ծեծկռտուքը, որին մասնակցել է երկու թիմերի մեծամասնությունը:
Միայն ոստիկանների միջամտությունից հետո է հաջողվել հանդարտեցնել կրքերը:







































