ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը այցելել են Նախիջևանի հետ Հայաստանի սահման և տարբեր հատվածներում հետևել հրադադարի պահպանմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ այսօր նույն՝ Նախիջևանի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերի զինծառայողները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում հայտնաբերել են սահմանախախտի, ինչի մասին նույնպես հայտնել է խոսնակը։
Մինչ այդ պաշտպանության նախարարը և բանակի գլխավոր շտաբի պետը եղել են Արցախում, որտեղ հետևել են նաև Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժությանը։
https://www.facebook.com/arcrun/posts/1942350439133888










































