Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Ինչո՞ւ է շտապում Նիկոլ Փաշինյանը․ գուցե պատճառն արտաքին ճնշումն է

Այն, ինչը Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի հանրահավաքում անվանում էր հայ-ռուսական աննախադեպ հումանիտար նախաձեռնություն, իսկ հետո խմբագրելով իրեն՝ հայկական հումանիտար առաքելություն Սիրիայում, լուրջ մտահոգություններ է ծնել ամերիկյան քաղաքական վերնախավում։ Ըստ հավաստի աղբյուրների՝ արդեն այս ամիս Երևան է ժամանելու ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական հարցերով տեղակալը, որը Հայաստանի իշխանություններից ակնկալում է բացատրություններ լսել։

Սիրիական խնդիրը շատ նուրբ է, ու միայն ներքին լսարանը կարող է գայթակղվել «հումանիտար առաքելություն» բարեհունչ արտահայտությամբ ու առայժմ պատասխաներ չպահանջել բարձր վարկանիշ ունեցող կառավարությունից։

Սակայն միանգամայն այլ է արտաքին գործընկերների պարագան, որոնք ցանկանում են գործ ունենալ վստահելի ու կանխատեսելի Հայաստանի հետ։ Բովանդակային հարթության վրա Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին միանգամայն ճիշտ էր․ իրապես գործ ունենք հայ-ռուսական նախաձեռնության հետ, ավելի ստույգ՝ հայկական զինված ուժերի ներկայացուցիչները՝ թեկուզ սեփական դրոշով, մասնակից են դառնում Ռուսաստանի սիրիական կամպանիային, որը շատերի կողմից համարվում է ավանտյուրա։

Հայկական կողմը, այսպես կոչված, սիրիական առաջարկությունը Մոսկվային արեց կամ Մոսկվայի սիրիական առաջարկությանը ընդառաջ գնաց հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի ֆոնին ու, անկախ պաշտոնապես հնչեցվող մոտիվներից, ակնհայտ է, որ այս քայլով Հայաստանի իշխանությունը փորձել է շահել Պուտինի վստահությունը։ Իհարկե, միավեկտորության բացահայտ ցուցադրությունը դիվանագիտական հարաբերություններում հաջողություն համարվել չի կարող, ըստ այդմ՝ գրեթե չափելի չէ, թե լոյալության այս դրսևորումն ինչպիսի գնահատականի կարժանանա Վլադիմիր Պուտինի կողմից։

Սակայն գանք ամերիկյան մտահոգություններին, որոնք կարող են լրջորեն անդրադառնալ Երևանի ու Վաշինգտոնի հարաբերություների վրա, որոնք, մեղմ ասած, ամենևին էլ բարձր մակարդակի վրա չեն գտնվում։

Հայկական, այսպես կոչված, հումանիտար առաքելության կազմում՝ Վաշինգտոնի դիտանկյունից, ամենանուրբ թեման կարող է վերաբերել սակրավորների ներկայությանը։ Նրանք աշխատելու են այնպիսի շրջաններում, որը ամերիկյան հայացքով դիտվում է ուղղակի աջակցություն Ասադի կառավարությանը, զորքերին, ըստ այդմ՝ Վաշինգտոնում համարում են, որ Հայաստանը սեփական նախաձեռնությամբ կամ ռուսական ճնշման ներքո ձեռնոց է նետում ամերիկյան շահերին։ Օրեր անց Հայաստանի իշխանության ներկայացուցիչները ամերիկացի բարձրաստիճան բանագնացին պետք է բացատրեն, որ Ասադի զորքերին օգնելը նույնպես հումանիզմ է՝ եթե ոչ միջազգային ձևակերպումների, ապա գոնե ռուսական ընկալումների մակարդակում, այլ խոսքով՝ հիմնավորեն, որ Երևանի քաղաքականության առանձնահատկությունը ուղղված չէ ամերիկյան շահերի դեմ։

Սակայն առկա է մեկ այլ՝ գուցե ավելի գլոբալ խնդիր, որը դեռևս չի քննարկվել սիրիական, այսպես կոչված, հումանիտար առաքելության համատեքստում։ Ի՞նչ պայմանագրի հիման վրա է Հայաստանն առաքելություն իրականացնելու Սիրիայում՝ դա օժտվա՞ծ է միջազգային լեգիտիմությամբ, փաստաթուղթ է, որի մյուս կողմը Սիրիայի կառավարությո՞ւնն է, թե՞ ամեն ինչ համաձայնեցվել է միայն Մոսկվայում։ Եվ առհասարակ՝ եթե գոյություն ունի պայմանագիր, ապա այն ե՞րբ է ներկայացվելու խորհրդարան։

Կարո՞ղ է կապ ունենալ արտաքին քաղաքական օրակարգը հապճեպ խորհրդարանական արտահերթ ընտրություններ նախապատրաստելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության հետ։ Գուցե նույն սիրիական կամպանիայի հետ կապված կան խնդիրներ կամ փաստաթղթեր, որոնց նկատմամբ լոյալություն կարող է ցուցաբերել միայն այն խորհրդարանը, որը, այսպես ասած, ամբողջովին վերահսկելի է Նիկոլ Փաշինյանի կողմից։

Սակայն շատ ավելի կարևոր է, որպեսզի Հայաստանի իշխանությունը նախապատրաստվի ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի այցին․ առնվազն տարակուսելի կլինի, եթե պաշտոնական Երևանը, որը բոլոր ջանքերը գործադրում է Փաշինյան-Թրամփ հանդիպում կայացնելու ուղղությամբ, հայ-ամերիկյան օրակարգի վերաբերյալ կոնկրետ նախաձեռնություններով ու առաջարկություններով հանդես չգա։

Իսկ մենք վերադառնանք արտաքին ու ներքին քաղաքական օրակարգերի հնարավոր փոխկապակցվածությանը, որը կարող էր խթան հանդիսանալ, որպեսզի Փաշինյանն արագացնի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստումը։ Այս համատեքստում մենք առաջ քաշեցինք Սիրիայում հումանիտար առաքելության հարցը, սակայն միանգամայն հնարավոր է, որ ներքաղաքական իրադարձությունների էսկալացիան պայմանավորված է նաև ԼՂ խնդրով։ Ըստ ամենայնի՝ Փաշինյան-Ալիև «ոտքի վրա» պայմանավորվածությունները, որոնք կայացել են Դուշանբեում, ռուսական մեծ նախաձեռնության մի բաղադրիչն են, մանավանդ՝ դեպի Դուշանբե տանող Պուտինի ճանապարհը կանգ էր առել Բաքվում, որտեղ նա բանակցություններ է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Ամենևին չենք բացառում, որ Մոսկվան մտադիր է բովանդակային ռեստարտ տալ ԼՂ խնդրի բովանդակային բանակցություններին, ինչին ակնհայտորեն պատրաստ չէ Հայաստանի նոր իշխանությունը։ Շատ հնարավոր է՝ Փաշինյանն արտահերթ ընտրություններով փորձում է ժամանակ շահել, մյուս կողմից՝ արտաքին աշխարհին ցույց տալ իր իշխանության բարձր լեգիտիմությունը՝ որպես հաղթաթուղթ։ Սակայն մեծ հարց է՝ արդյո՞ք պետությունն ավելի ամրանում, թե՞ թուլանում է մեկ անձի վարկանիշի վրա կառուցված իշխանության առկայությունից։ Ավելի շուտ՝ հարցի պատասխանն ակնհայտ է, սակայն առայժմ տեղին չէ ավելի բովանդակային քննարկում ծավալել դրա շուրջ, քանի դեռ արտաքին ու ներքին քաղաքական զարգացումները չեն հատվել նշանային մի հանգրվանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում