Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Քրիստոֆ Դյուգարին պատմել է, թե ինչ է մտածում «Մանչեստեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյուի հնարավոր հրաժարականի մասին։
ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել, թե Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը ինքն է զանգահարել Մոուրինյուին, որպեսզի վստահեցնի նրան, որ չի հավակնում նրա պաշտոնին՝ անգլիական թիմում։ Դյուգարին ասել է, որ մեծ կասկածներ ունի այս տեղեկատվության հավաստիության վերաբերյալ։

«Եթե նա զանգել է Մոուրինյուին, ապա ես երկու առնետ կուտեմ։ Ես չեմ հավատում դրան ոչ մի վայրկյան, քանի որ Զիդանի և Մոուրինյուի միջև հարաբերությունները երբեք լավ չեն եղել։ Երբեք։ Դրա համար էլ ես չեմ հասկանում, ինչպու պետք է Զիզին զանգեր Մոուրինյուին, որպեսզի ասեր, որ չի գա թիմ։ Զիդանն արձակուրդում է, իսկ Մոուրինյուն ինքը կկողմնորոշվի տվյալ իրավիճակում»,– նրա խոսքերն է մեջբերում RMC-ն։











































