iPhone-ը քիչ խնդիրներ չունի: Սմարթֆոնի մարտկոցն ակտիվ կիրառման դեպքում լիցքաթափվում է մի քանի ժամում, սարքը չի կարողանում կիրառել microSD հիշողության քարտեր և բացի այդ՝ բավականին խոցելի է: Mophie ընկերության Space Pack նոր պատյանը խոստանում է սարքի չափերի փոքր-ինչ մեծացման հաշվին լուծել երեք խնդիրները: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Spaсe Pack-ն ունի ներկառուցված մարտկոց, որի օգնությամբ սարքը կլիցքավորվի: Պատյանի առկայության դեպքում սարքը կարելի է լիցքավորել USB մալուխով: Մարտկոցը կարող է կրկնակի երկարացնել սարքի աշխատանքը:
Պատյանն ունի նաև 16 կամ 32գբ ծավալով ֆլեշ հիշողություն: Տվյալներըը փոխադրել կարելի է USB մալուխի միջոցով: Պատյանն ունի ֆայլեր, երաժշտություն, ֆիլմեր պահելու հնարավորություն, սակայն այն չի կարող պահպանել հավելվածներ:
Space Pack-ը ներկայացվել է CES 2014 ցուցահանդեսին: Նորույթը վաճառքում կհայտնվի մարտի 14-ին: Այն համատեղելի է iPhone 5-ի և iPhone 5S-ի հետ:






































