HBO հեռուստաալիքը ներկայացրել է Եկատերինա II-ի կերպարում Հելեն Միրենի առաջին լուսանկարը: Դերասանուհին մինի հեռուստասերիալում ռուս կայսրուհուն կմարմնավորի, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Լուսանկարում Միրենը Եկատերինայի օրոք նորաձև հագուստով է, իսկ սենյակը ձևավորված է կայսրուհու անձանական ննջարանի նմանությամբ:
Նշվում է, որ հեռուստասրիալը կպատմի Եկատերինայի կառավարման վերջին տարիների և նրա ֆավորիտ Գրիգորի Պոտեմկինի հետ հարաբերությունների մասին: Վերջինին կմարմնավորի Ջեյսոն Քլարքը:
«Սկանդալների, ինտրիգների և մեծ վեճի ֆոնին նրանք առանձնահատուկ և ամուր հարաբերություններ են զարգացնում՝ հաղթելով իրենց հակառակորդներին և միասին դառնալով ժամանակակից Ռուսաստանի ճարտարապետները»,-գրում է պարբերականը:
Սերիալը չորս դրվագից բաղկացած կլինի: Բեմադրմամբ կզբաղվի ռեժիսոր Ֆիլիպ Մարտինը:
See the first look at Helen Mirren in @HBO, Sky miniseries 'Catherine the Great' https://t.co/xiqBJ3wwgA pic.twitter.com/vB2bk5YfeK
— Hollywood Reporter (@THR) October 3, 2018










































