«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հերքել տեղեկություններն այն մասին, որ «Կալյարի»-«Յուվենթուս» հանդիպման ժամանակ ուսումնասիրել է իր թիմի պոտենցիալ նորեկների խաղը: Հիշեցնենք` հունվարի 12-ին շոտլանդացի մասնագետը ներկա է եղել «Սան Էլիա»-ում կայացած հանդիպմանը:
Շրջանառվող լուրերի համաձայն` Մայեսը հետևել է «Կալյարի»-ի պաշտպան Դավիդե Աստորիի խաղին: Բացի այդ, մասնագետը հետաքրքրված է «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստներԱրտուրո Վիդալի, Պոլ Պոգբայի և Կլաուդիո Մարկիզիոյի խաղով:
«Այստեղ անցկացրել եմ հանգստյան օրերս: Որևէ մեկի խաղին չեմ հետևել և տրանսֆերների ձեռքբերման մասին չեմ պայմանավորվել»,- ասել է Մոյեսը:.










































