Իտալացի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին հեռացվել է «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է «Միլան»-ի պաշտոնական կայքը:
Մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նրա օգնական Մաուրո Տասոտին:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 19-րդ տուրում «Միլան»-ը «Սասուոլո»-ին զիջեց 3:4 հաշվով: «Ռոսսոներիներ»-ն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում կրեցին 7-րդ պարտությունը և 22 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը:
Հավելենք, որ 46-ամյա մասնագետը «Միլան»-ը գլխավորում էր 2010 թվականից: Համաձայնագիրը գործում էր մինչև 2014թ.:







































