Ադրբեջանական Salam News գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեն հայտարարել է, որ այսօր Կազանում կայացող Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ կարող է Ադրբեջանի համար վտանգավոր քայլ կատարվել.
«Կազանի հանդիպման ժամանակ Ռուսաստանը կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նա վերադարձնի Ղարաբաղին հարակից 7 շրջանները։ Դրանից հետո Ռուսաստանը ողջ աշխարհին ի ցույց կդնի Հայաստանի կառուցողական դիրքորոշումը։
Դրանից հետո միջազգային հանրությունը չի սկսի ճնշում գործադրել Հայաստանի վրա և փոխարենը դա կանի Ադրբեջանի պարագայում։ Իսկ դա իր հերթին կարող է հանգեցնել նրան, որ Ադրբեջանը կգնա այս կամ այն զիջումների։ Որոշ շրջանների վերադարձը հիշեցնում է պատմական «տրոյական ձին.։
Շրջանների վերադարձով նրանք ողջ աշխարհին կբարձրաձայնեն իրենց զիջումների մասին։ Իրականում Հայաստանին հիմնականում անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղը, և նա կփորձի պահպանել այն։ Դրա համար էլ ես վտանգավոր եմ համարում կազանյան հանդիպումը»։







































