Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշում է, որ մրցաշրջանի երկրորդ փուլում թիմի բոլոր ֆուտբոլիստները բավականաչափ խաղաժամանակ կստանան:
«Ես տպավորված եմ սաներիս` շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքով: Մարզումների որակն ու հաճախականությունը պարզապես ֆանտաստիկ են: Սաներիցս յուրաքանչյուրը ջանասիրաբար մարզվում է և արժանի է տեղ զբաղեցնել «Բավարիա»-ի հիմնական կազմում:
Շուտով ամեն երրորդ օր մեկ խաղ ենք անցկացնելու: Մեզ պետք կգա յուրաքանչյուրը, և ես ուրախ եմ, որ մարզումների ժամանակ մեր թիմի ֆուտբոլիստները վնասվածքներ չստացան»,- ասել է Գվարդիոլան:





































