Հունաստանում դատարանը ձերբակալել է «Ոսկե լուսաբաց» ուլտրաաջ կուսակցության ևս մեկ պատգամավորի` Ստատիս Բուկուրասին` հաղորդում է RIA Novosti-ն:
Պատգամավորը մեղադրվում է հանցավոր կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեջ:
Ներկայում բանտում նախնական կալանքի տակ են գտնվում կուսակցության գլխավոր քարտուղարը և երկու այլ անդամներ, որոնք կասկածվում են հանցավոր կազմակերպության ստեղծման մեջ:








































