Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը մեկնաբանել է Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարի` փարիզյան ակումբ տեղափոխվելու մասին ասեկոսեները:
«Ազա՞ր. մենք մտադիր չենք աշխարհի բոլոր ֆուտբոլիստներին հրավիրել ՊՍԺ»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:
Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվում էր` Սուրբ Ծննդի տոների նախօրեին բելգիացի ֆուտբոլիստը «Չելսի»-ի իր խաղընկերներից մեկին խոստովանել է, որ ամռանը տեղափոխվելու է ՊՍԺ:







































