Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարը, որի 2-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցեց իտալացի Ֆաբիո Կարուանայի հետ:
Հայաստանի հավաքականի առաջին համարը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 58-րդ քայլում, երբ մրցակիցը հանձնվեց, և, այդպիսով, Արոնյանը հաղթանակ տոնեց:
Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սևերով խաղաղ դաշն էր կնքել հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ:









































