Thursday, 28 03 2024
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Մոտ ապագայում թանկացումներ չեն լինի

«Իրազեկ և պաշտպանվածսպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ՝ անցած տարվա դեկտեմբերին էական թանկացումներ չեղան, քանի որ ամբողջ տարվա ընթացքում աստիճանական թանկացումներ էին եղել: «Անցած տարի՝ 2013 թվականին,ապրանքներն աստիճանական այնքան էին թանկացել, որ դեկտեմբերին հասան պիկին, և շատ լուրջ թանկացումներ դժվար թե լինեին»:

Անդրադառնալով դեկտեմբերի վերջին նկատված ձվի դեֆիցիտին՝նա նշեց, որ դա եղել է գյուղատնտեսության նախարարության բացը, սխալ հաշվարկի արդյունք: Ըստ նրա՝ ձվի դեֆիցիտն առաջացավ այն պահին, երբ վերջացավ տեղական արտադրանքը, մի քանի ժամ հետո միայն ներմուծված ձուն մատակարարվեց վաճառքի կետերին: «Ինքնաբավության հետ կապված խնդիր կա, մենք ինքնաբավ երկրից ներմուծող երկրի վերածվեցինք: Հենց դեկտեմբերի 31-ին իրացման մի քանի կետերից տեղեկություն ստացա, որ ձու չի եղել, բայց ցերեկվա ժամերին արդեն բերել, լրացրել են, և թանկացում էլ չեղավ.սա ավելի շատ սխալ հաշվարկ էր»,- ասաց նա:

Նա «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ մոտ ապագայում թանկացումներ չեն լինի, եթե լինեն, կլինեն մայիս-հունիս ամիսներին: Թանկացումները հիմնականում պայմանավորված կլինեն մաքսատան մուծումներով,տեղական շուկան ներկրվող ապրանքները ինչքան կթանկացնի՝ պրն Պիպոյանը դժվարացավ կանխատեսել: Մեր այն հարցին, թե էժանացում կնկատվի՞ շուկայում, նա պատասխանեց՝ ոչ. «Ցավոք սրտի, եթե մեր երկրում ինչ-որ բանի գին է նվազում, դա վատ օրից է: Կան ապրանքներ, որոնց գները պետք է չնվազեն, և երբ Հայաստանում,օրինակ,մսամթերքը իրատեսական գնից ցածր է, նշանակում է, որ գնողունակությունը ցածր է, իրացնելու համար գինը պետք է նվազեցնել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում