Մյունխենի «Բավարիա»-ն դիտարկում է Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Մատայի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը, հաղորդում է Mirror-ը:
Գերմանիայի գործող չեմպիոնը վերջերս պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հետ, բայց գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է շարունակել թիմի համալրումը: Հենց իսպանացի մասնագետն է պնդում 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու անհրաժեշտությունը, ով մշտական տեղ չունի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «ազնվականներ»-ի կազմում:
Մատան ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում և Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում մասնակցել է ընդհանուր առմամբ 15 հանդիպման և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ:







































