Եգիպտուհի Ամալ Ֆաթին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման տեսանյութի համար, որը նա հրապարակել է որպես սեքսուալ ոտնձգություն իր հանդեպ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Տեսանյութը, որում աղջիկը պատմել է սեքսուալ ոտնձգությունների մասին, նա հրապարակել է Facebook-ում և գրառման մեջ մեղադրել եգիպտական կառավարությանը անգործության և կանանց բռնությունից պաշտպանել չկարողանալու համար: Հաղորդվում է, որ երկու օր անց անվտանգության ծառայության աշխատակիցները գնացել են նրա տուն և կալանավորել նրան, նրա ամուսնուն և երեխային: Ամուսինն ու որդին շուտով ազատ են արձակվել:
Ֆաթիին մեղադրանք է առաջադրվել ոչ հավաստի տեղեկատվության տարածման, որի նպատակն է վնաս հասցնել պետությանը, և «անպատշաճ նյութեր» ձեռք բերելու համար: Նա ստիպված կլինի վճարել տուգանք՝ 10 հազար եգիպտական ֆունտի չափով: Բացի այդ, աղջիկը մեկական տարի «կնստի» յուրաքանչյուր հոդվածով:
Երկրորդ դատական հայցով նրան մեղադրել են ահաբեկչական կազմակերպությանը մասնակից լինելու համար:










































