«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարում Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ բանավոր զրույցին և հրադադարի ռեժիմի վերաբերյալ համաձայնության գալուն՝ ասելով, որ նրանց ուղղակի շփումները պետք է հնարավորինս շատ լինեն:
«Հայաստանի և Ադրբեջանի առաջին դեմքերի ուղղակի շփումը որքան շատ լինի առանց միջնորդների, այդքան ճիշտ կլինի»,- ասաց նա:
Ժիրայր Սեֆիլյանը վստահություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ կլուծվի իր քաղաքացիության հարցը, որի համար դիմել է օգոստոսից:
Ինչ վերբերում Պավլիկ Մանուկյանի հետ հակասությունների մասին հարցին, նա ասաց, որ բազմաթիվ նրբություններ կան, որոնց մասին չեն ցանկանում բարձրաձայնել:









































