Քեմբրիջի դուքսն ու դքսուհին նոր դայակի փնտրտուքների մեջ են, ով կօգնի նրանց հոգ տանել նորածին Ջորջի մասին՝ Ավստրալիա և Նոր Զելանդիա ուղևորության ժամանակ:
Daily Mail թերթի տվյալներով՝ այս տարվա ապրիլին ծրագրված ուղևորության ժամանակ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում Ուիլյամն ու Քեյթը կունենան շատ լարված գրաֆիկ, այդ իսկ պատճառով նրանց անհրաժեշտ է մեկը, ով ամբողջ օրը հոգ կտանի երեխայի մասին:
Այժմ երեխայի խնամքի հարցերում զույգին օգնում է արքայազն Ուիլյամի նախկին դայակ՝ 71-ամյա Ջեսի Վեբը: Նա արդեն թոշակի էր անցել, երբ Վիլյամը խնդրել է նրան խնամել երեխային: Դայակը համաձայնվել է երեք ամսով հոգ տանել երեխայի մասին, սակայն ժամկետը շուտով կլրանա:
Ինչպես նշում է պարբերականը, ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ երիտասարդ ծնողներին ավստրալական ճամփորդության ժամանակ կօգնի Քեյթի մայրը՝ Քերոլ Միդլթոնը, սակայն այժմ այս տեղեկությունը չի հաստատվում: Բրիտանական թագավորական ընտանիքը նոր դայակի փնտրտուքի մասին հաղորդագրությունը պաշտոնապես չի մեկնաբանում:






































