Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Եվրամայդանը, Մարտի 1-ն ու Պողոս Պողոսյանի սպանությունը. Մայդանում կանգնած հայ նկարչի զուգահեռները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ճանաչված հայ նկարիչ, Կիևում բնակություն հաստատած Բորիս Եղիազարյանը, ով այս օրերին եվրաինտեգրման համար պայքար մղող ուկրաինացիների կողքին է՝ Մայդանի կիզակետում:

– Պարոն Եղիազարյան, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու որոշումը պատճառ դարձավ, որ Ուկրաինայի հազարավոր քաղաքացիներ դուրս գան մայդաններ՝ պայքարելու եվրաինտեգրման համար: Ինչո՞ւ չի հաջողվում ուկրաինական ընտրության իրականացումը:

– Ուկրաինական Մայդանը դարձել է պայքարի խորհրդանիշ, ուկրաինացիները պայքարում են՝ երկրի արևմուտքից արևելք, բոլոր հնարավոր մայդաններում և հրապարակներում: Ես չեմ ասի, որ այն չի հաջողվում, հաջողվում է: Բայց վիճակը կարծես պատերազմական լինի, Ուկրաինայի իշխանությունները մի կեցվածք են որդեգրել, որ բացահայտ պատերազմում են իրենց սեփական ժողովրդի դեմ, պատերազմը տեղի է ունենում ամենուր: Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մարդիկ զոհվեցին՝ 2 մարդ մահացավ «Բերկուտ»-ի ծեծի արդյունքում, թեև հիվանդանոցներում մահերը պատճառաբանեցին թոքաբորբով, բայց այս դարաշրջանում թոքաբորբը բուժում են, դժվար է այդ պատճառաբանությանը հավատալ: Մարդկանց ջարդում էին դաժան ձևով: Կարծում եմ՝ մենք հայերս ծանոթ ենք դրան, քանի որ տեսել ենք այդ բանը, մեր կաշվի վրա ենք զգացել այդ ցավը: Նկատի ունեմ 2008 թ. Մարտի 1-ը: Ի դեպ, երկու երկրներում էլ դեպքերը տեղի ունեցան նույն սխեմայի համաձայն, բայց տարբերությունը Հայաստանի և Ուկրաինայի նրանում է, որ Ուկրաինան շատ մեծ երկիր է, աշխարհագրորեն մոտ է Եվրոպային, Եվրոպային մոտ է նաև մենթալիտետով: Բայց 2008 թ. Կոսովոյի դեպքերն էին աշխարհի ուշադրության կենտրոնում, կար մեծ քաղաքականություն, իսկ Հայաստանի ընդդիմության շարժումը չունեցավ այն պաշտպանությունը միջազգային հանրության կողմից, ինչ Ուկրաինան է ունենում: Հայաստանում այդ ժամանակաշրջանում իշխանությունը վերցրեցին մարդիկ, որոնց Ռոբերտ Քոչարյանը բերեց իշխանության: Իսկ Ռոբերտ Քոչարյանը, ով ժամանակին շատ անուշ տղա էր, ԼՂ շարժման ջատագով, կիրթ (ես ժամանակին ասում էի, որ Ռոբերտը ղարաբաղցի արիստոկրատ է, մենք ընկերներ ենք եղել, ճանաչել ենք իրար), իշխանության գայթակղությանը չդիմացավ, ինքը դարձավ հրեշ, իր պատճառով սրճարանում մարդ սպանվեց, եթե հիշում եք: Ես այդ ժամանակ ինքս ինձ վատ զգացի՝ մտածելով, որ մենք ծանոթ ենք, որ այդ օրը կարող է ես այդ սրճարանում նստած լինեի, մի քիչ էլ խմած լինեի ու գոռայի՝ ասելով. «Ռոբերտ, ախպեր ջան, ինչո՞ւ չես բարևում»: Բա դա մեր հայկական տեսակն է: Բայց մարդն այդ տեսակ գոռաց, տարան սարսափելի կերպով զուգարանում սպանեցին: Ինչպե՞ս կարող է նման բան տեղի ունենալ առանց նախագահի իմացության: Ես չեմ ուզում վերադառնալ դրան, պարզապես ուզում եմ ասել, որ այդ արյունը չի մաքրվում, չգնաց ոչ մի տեղ, զղջում չեղավ: Հետո նա հայտարարեց, որ կմաքրի Ազատության հրապարակը ու մաքրեց, ջարդեց…

Բայց ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյան չէ, նրա մեջ շատ պահվածք կար գեղեցիկ, նա կարող էր լինել ՀՀ նախագահ, նա եվրոպացի լավ ընկերներ ուներ, որ իրեն լավ էին վերաբերվում՝ իբրև ՀՀ նախագահի: Բայց երբ մարդն իշխանության է գալիս արյամբ և ընդունում է դա, ներողություն չի խնդրում, չի մաքրում այդ ցավը, չի ասում, թե, ցավոք սրտի, արյուն է թափվել, որի շնորհիվ ինքը դարձել է նախագահ: Չարեց, և այդ արյունը մնաց իր վրա, մեր բոլորի վրա: Մենք պետք է դա մաքրենք, պետք է զղջում լինի, պատմությունն առանց զղջման նման դեպքերը չի ներում, չի ուղղում: Գերմանացիք ունեցան զղջում իրենց արածներից հետո, Հռոմի պապը ներողություն խնդրեց ինկվիզիցիայի համար: Այ, նման բաներն են, որ մաքրում են մարդկությանը: Հիմա Հայաստանը պետք է այդ զղջումն ունենա:

Վերադառնամ Ուկրաինային: Ուկրաինայում ծեծեցին, ջարդեցին: 2008 թ. Կուչմայի դեմ գնաց ողջ ընդդիմությունը, ժողովուրդը, բայց նա հրաման չտվեց, և արյուն չթափվեց, այստեղ ամեն բան շատ գեղեցիկ արեցին: Ուկրաինայի 2008 թվականը հիշեցնում էր 1988 թվականի Ազատության հրապարակը՝ իր հավաքվածությամբ, մաքրությամբ: Դա մեծ վերելք էր, իսկ 2008 թ. Հայաստանում շարժումն ու ընդդիմությունը սոված էին, ես հիշում եմ Ազատության հրապարակը: Ես հարթակում էի այդ ժամանակ, ու հետաքրքիր է, որ ընդդիմադիր ղեկավարությունն էլ էր սոված: Իսկ այստեղ՝ Մայդանում, ժողովուրդը կերակրում է իր ժողովրդին, հարուստները կերակրում են ժողովրդին, ամբողջ Մայդանը կերակրվում է: Մայդանն ունի Եվրոպայի նեցուկը, բարոյական նեցուկը, բայց քայլեր դեռ չի անում, որ կանգնեցնի մեր իշխանությանը:

– Բացի Ձեր նշած բարոյական աջակցությունից չկա՞ քաղաքական աջակցության անհրաժեշտություն:

– Ե՛վ եվրոպացի, և՛ ամերիկացի դիվանագետներ, փորձագետներ, հասարակական շերտեր իրենց երկրների իշխանություններից` ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, պահանջում են ֆինանսական պատժամիջոցներ՝ հաշիվների սառեցում, մուտքի արգելք, կիրառել ուկրաինական այն իշխանավորների նկատմամբ, ովքեր  պատասխանատու են Կիևում արյուն թափելու, թալանի և  քրեական աշխարհը  Կիև բերելու  և ժողովրդի դեմ օգտագործելու համար: Նման պատժամիջոցները հզոր ազդեցություն կարող են ունենալ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հարցում, քանի որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունը հենց  քրեական աշխարհի հետ է համագործակցում` դառնալով  հանցագործ: Բայց, ի տարբերություն հայ ժողովրդի, ուկրաինացիները չափազանց զգայուն են արյան նկատմամբ, որովհետև վերջին ժամանակաշրջանում ուկրաինական հասարակության արժեքային համակարգը փոխվել է՝ մարդը մարդուն վիրավորական խոսք չի ասում, մարդիկ ժպտում են իրար, իսկ դրա հակառակը՝ ծեծը, ջարդն անընդունելի է իրենց համար:

– Պարոն Եղիազարյան, Ձեր կարծիքով, Եվրոպան հույս կապո՞ւմ է Ուկրաինայի ներկայիս ընդդիմության առաջնորդների Կլիչկոյի, Յացենյուկի և Տյագնեբոկի հետ, որովհետև մամուլում տեսակետներ են շրջանառվում, որ Եվրոպան տարակուսում է, քանի որ այս ընդդիմությունն այդքան էլ կենսունակ ու վստահելի չէ:

Ես հերքում եմ դա: Ուկրաինայում միտումնավոր են տարածում  այդ տեսակետը ժողովրդի շրջանում, և դա, ըստ իս, քաղաքական տեխնոլոգիա է: Ընդդիմադիր առաջնորդներից  յուրաքանչյուրն առանձին՝ Յացենյուկը, Կլիչկոն, Տյագնեբոկը, իբրև քաղաքական գործիչներ, շատ ավելի  խելացի ու կամզակերպված են, քան Յանուկովիչը, թեև բոլորին է հայտնի, թե ինչպիսի կեղտոտ  տեխնոլոգիաներ են կիրառում ընդդիմության վերոնշյալ  առաջնորդներից յուրաքանչյուրին վարկաբեկելու համար: Դա արդեն հայտնի փաստ է, Ուկրաինայում դրան ընտելացել են, բայց: Ինչպես ասացի, նրանցից  յուրաքանչյուրն առանձին վերցրած,  սոցիոլոգիական հարցումների արդյունքում, մեծ հնարավորություն ունի  հաղթելու Յանուկովիչին նախագահական ընտրություններում:  Ես չնշեցի Տիմոշենկոյի մասին,  նա բանտում է և հնարավորություն չունի մասնակցելու ընտրություններին, այնինչ  մասնակցելու դեպքում դեպքում նա կլիներ այդ ցուցակի հաղթողը: Յանուկովիչը ոչ մի հնարավորություն չունի: Ուկրաինայի ապրած ամեն օրը ցույց է տալիս, որ Յանուկովիչի վարկանիշն ընկած է և ընկնում է, կորում է նույնիսկ նրա հիմնական էլեկտորատը, թեև այս ամենին զուգահեռ  ուժեղանում է յանուկովիչյան ռեժիմի հաստատակամությունն ամեն գնով ընտրություններում հաղթանակելու:  Իսկ ի՞նչ է նշանակում ամեն գնով, ամեն գնով նշանակում է օգտագործելով «Բերկուտ», զորք, բանակ, անօրինություններ, հանցագործներ, գումար, հասարակության աղքատ  հատվածին գումարով գնելու տեխնոլոգիա, սրանք արդեն փորձված տեխնոլոգիաներ են, այսինքն՝  գործի է դրվում ոչ միայն պետական ողջ ռեսուրսը, այլ ամբողջ պետականացված անբարոյականությունը: Այսպիսին է Ուկրաինայում իշխանավորների բռնած ճանապարհը:  Կարո՞ղ է այսօր ուկրաինական հասարակությունը, Մայդանում հավաքված հասարակությունն ընտրել նոր նախագահ: Իմ ձևակերպումն  այսպիսին է՝ իհարկե, մենք կարող ենք դա անել, մենք պետք է դա անենք, մենք այլ ելք չունենք: Իհարկե, իմ հայտարարությունն էմոցիոնալ  է, բայց ներկայումս  Ուկրաինայում պատրաստվում են համաուկրաինական գործադուլների և մենք բոլորս հույս ունենք, որ հաջողելու ենք,  մենք մեր  ներդրումը պետք է  ունենանք այնպիսի կազմակերպչական կառույցների ձևավորման գործում, որոնք  աշխատելու են  ոչ միայն  պաշտպանելու ընտրությունների արդյունքը, այլ պաշտպանելու ուկրաինացու  ընտրելու, իր ձայնն արտահայտելու իրավունքը, իր արժանապատվության իրավունքը:  

Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ այս հարցը հուզում է ոչ միայն Ուկրաինային, այլ ամբողջ աշխարհին` վերաճելով   հզոր արժեքային հարցի: Ամբողջ աշխարհը սպասում է, որ Ուկրաինան ապահովի պատմական առաջընթաց  պատմական ներկայիս դարաշրջանի համար:

– Բայց, եթե ընդդիմության լիդերները վայելում են Եվրոպայի վստահությունը, ապա  ինչո՞ւ չկա Եվրոպայի գործուն աջակցությունը շարժմանը հենց հիմա:

Եվրոպայի աջակցությունն Ուկրաինայի հասարակությանը ներկայումս ևս շատ մեծ է: Այս ողջ ընթացում Ուկրաինա են եկել և՛ Եվրոպայի շատ նշանավոր լիդերներ, և՛ կուսակցությունների ներկայացուցիչներ, և՛ ԵՄ պաշտոնյաներ, ովքեր հենց Մայդանում հայտարարել են, որ  սատարում են ժողովրդին և մինչ այսօր էլ հայտարարում են, որ պատրաստ են ստորագրել ԱՀ-ն և անհրաժեշտ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` միևնույն ժամանակ նշելով, որ այդ փաստաթուղթը պատրաստ են ստորագրել այն մարդու հետ, ով լեգիտիմ նախագահ կլինի, քանի որ Յանուկովիչին այլևս չեն համարում լեգիտիմ նախագահ, որովհետև նա խախտել է բոլոր օրենքները, կանոնները, նենգաբար խաբել է մարդկանց, որն ուկրաինացիները չեն ներում, դուրս են եկել միլիոններով փողոց և պայքարում են նրա կայացրած որոշման դեմ, ուստի նա այլևս չի կարող համարվել լեգիտիմ նախագահ: Եվրոպան սպասում է, որ ուկրաինացիք ընտրություններում հաղթեն, որից հետո իրենք նոր նախագահի հետ կստորագրեն համապատասխան փաստաթղթերը: Բայց եթե մենք մոտակա ժամանակահատվածում ունենանք Եվրոպայի և ԱՄՆ-ի ոչ միայն բարոյական,  այլև գործուն աջակցությունն, ապա  շատ ավելի մեծ շանսեր կունենանք: Կգա օրը, ժողովուրդն ընդդիմության առաջորդների հետ  կորոշի, թե ում է ներկայացնում, որպես նախագահի թեկնածու:

– Այսինքն՝ հարցը լուծվելու է ընտրություննե՞րի միջոցով և ոչ հեղափոխությա՞մբ:

– Այո, ես այդպես եմ կարծում, քանի որ  Մայդանը հասկանում է, որ ուժով իշխանություն վերցնել չի կարելի: Եթե հայտարարվի նման գործողությունների մասին, ապա հավատացած եղեք, որ միլիոններ դուրս կգան փողոց և կգրավեն նախագահականն էլ ու բոլոր պետական շենքերն էլ: Բայց դա ողջ աշխարհի աչքում լեգիտիմ չի լինի: Ուստի պետք է ընտրություններ անցկացվեն: Կար մեկ այլ ձև ևս, եթե խորհրդարանում հարցը դնեին այնպես, որ ներկայիս իշխանությունը՝ Ազարովի, պաշտոնանկ արվեր, կսկսվեր երկխոսություն ժողովրդի և նախագահի միջև, և կընտրեին նոր վարչապետ, կոալիցիոն իշխանություն, որը կարող էր ստորագրել Եվրոպայի հետ ԱՀ-ն և այլն: Սա հնարավոր էր, բայց ժողովուրդը տեսավ, որ «կլոր սեղանները», բանակցությունները ոչինչ չեն տալու, որովհետև իշխանությունները դա անմիջապես վերածում են կեղծիքի: Բայց վտանգ էլ կա, որ իշխանությունը զենքով կկեղծի ընտրությունները, որ Յանուկովիչն անցնի, ուստի հարցը դրված է, որ հենց ընտրություններն այնպես կազմակերպվեն, որ իշխանությունն իր ողջ ռեսուրսով չկարողանա կեղծել, իսկ Ուկրաինայի 2004 թվականը ցույց է տվել, որ դա հնարավոր է:

– Ուկրաինացիների բախտակիցներն են նաև հայաստանցիները: Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց ՄՄ-ին միանալու իր մտադրության մասին: Իհարկե, Հայաստանում չեղավ մեծ դիմակայություն, բայց կա Եվրոպայի հետ ասոցացվելու և քաղաքական համագործակցությունը շարունակելու ցանկություն, որը իրականություն չի դառնում ռուսական ճնշումների պատճառով: Ո՞րն է ելքը Հայաստանի համար:

Իմ հոգու ու սրտի ամենամեծ ցավն այն է, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում: Այն, ինչ Հայաստանը ստորագրեց Պուտինի հետ, Հայաստանի համար դաժան հարված է, քանի որ մենք խելացի, ինտելեկտուալ ժողովուրդ ենք, և այդ միությունում ՀՀ-ի անդամակցությունը տանում է դեպի աղքատություն, չքավորություն, և Հայաստանը դառնալու է Հարավում մի մարզ, որտեղ ՌԴ-ն իր զորքի ոտք դնելու տեղն ունենա ընդամենը: Ռուսաստանը հրաշալի երկիր է, ռուսները հրաշալի մարդիկ են, բայց Պուտինի Ռուսաստանը չարիք է: Հայաստանի նման երկրի համար ՄՄ-ին անդամակցությունը ևս չարիք է: Իհարկե, ընդունում եմ, որ ունենք ԼՂ խնդիրը, որը մեր` հայերիս, համար լուրջ խնդիր է, բայց դա մերն է, մեր պայքարելու հարցն է, մենք իրավունք չունենք հրաժարվելու ԼՂ-ից, որովհետև ԼՂ-ն Հայաստանն է, հայկական պատմական հողն է, մեր մարմնի մասը ու եթե մեր մատը ցավում է, ինչ կարող ենք անել: Բելառուսը ԼՂ չունի, բայց դարձել է գերի ՌԴ-ի ձեռքին , Լիտվան Ղարաբաղ չունի, բայց Լիտվան ունի մեծ խնդիր Լիտվայում ռուս բնակչության հարցը և դա  էլ ավելի բեթար խնդիր է, քան ԼՂ խնդիրը, բայց  լիտցվացիք պոկվեցին ՌԴ-ից և Եվրոպան նրանց նեցուկ կանգնեց: Վրաստանը ԼՂ խնդրի նման բազում խնդիրներ ունի, բայց Վրաստանը պոկվեց ՌԴ-ից, Եվրոպան և ԱՄՆ-ն նրանց նեցուկ եղան: Այն, որ Եվրոպան և ԱՄՆ-ն Հայաստանին նեցուկ չեղան, ես ինքս` անհատ հայս, մեղադրում եմ  քաղաքական այդ փնթիության համար, բայց ես ուզում եմ, որ մենք հայերս նայենք մեզ վրա, թե արդյոք մենք Եվրոպային և ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ պատրաստ ենք ՌԴ-ից պոկվելու և դառնալու քաղաքակիրթ աշխարհի մասը: Կարծում եմ, որ ամբողջ աշխարհը միանշանակ է իր գնահատականներում` մենք` հայերս, երկմտեցինք: Սա այն փաստն է, որի մասին մենք պետք է մտածենք: Իհարկե, ես չեմ մոռանում, որ մեր պատմական, աշխարհագրական, աշխարհաքաղաքական իրողությունները, որի համար էլ ես անընդհատ պնդում եմ, որ ուկրաինական հաղթանակը պետք է փոխի աշխարհաքաղաքական իրավիճակը Եվրոպայում, Կովկասում, Հայաստանում և Ռուսաստանում: Լիահույս եմ,որ պետք է փոխվի ժամանակի պատմական փիլիսոփայությունը:

Մենք ապրում ենք 21-րդ դարում, ժամանակն է, որ մենք չերգենք  «մեր հայրենիք, թշվառ, անտեր», ուստի  ժամանակն  է, որ մեր հայկական բանականությունը , մեր քրիստոնեությունը գտնի խոսքեր և գործողություններ , որոնք պետք է փառաբանեն Աստծուն և կերտեն պետություն: Ես հույս ունեմ, որ մենք հայերս դառնալու ենք այս աշխարհի թեկուզև փոքրիկ, բայց գեղեցիկ, իմաստուն պետություններից մեկը: Ինչո՞ւ ոչ:  Ինչու Վրաստանը, Լիտվան, Լեհաստանը, Հրեաստանը, Մոլդովան կարող են դառնալ  եվրոպական քաղաքակիրթ պետություններ և ինչու պետք է Հայաստանը շարունակի մնալ   թշվառ ու անտեր մի միավոր: Չմոռանանք, որ մենք ազգ ենք, պետություն  ենք և մենք ճանաչված  ենք, որպես անկախ, սուվերեն Հայաստանի Հանրապետություն: Պատմությունը կմոռանա գող ու ավազակ իշխանավորներին, բայց ազգը պետք է ապրի: Այսօր ՀՀ-ում ապրում են ոչ միայն տատիկներ, պապիկներ, հոգնած, ծերացած, կարիքավոր մարդիկ, ՀՀ-ում ծիծաղում ու խնդում են թոռնիկներ, երիտասարդ աղջիկներ ու երիտասարդ պատանիներ, այս թոռիկներինն ու զավակներինն է երկիրը: Ուստի ես կարծում եմ, որ պետք է հայկական միտք, հայկական հոգի և հայկական գաղափար և չի կարելի հարմարվել այս թշվառ  վիճակի հետ հանուն երեխաների: Շնորհավոր Սուրբ Ծնունդ, կուզեմ, որ մենք ապրենք լիակատար ուրախության մեջ` հույսով և հավատով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում