Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Քոչարյանը՝ կատարյալ շրջափակման մեջ. ԱԱԾ-ն կհրապարակի նրա թալանի պատմությունը

Պետրոս Մակեյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ասել է, թե Ռոբերտ Քոչարյանը չի հանդարտվելու ու ոչ մի բանի առաջ չի կանգնելու։ «Եթե Քոչարյանը Հոկտեմբերի 27-ով է անցել, Մարտի 1-ով է անցել, 2014 թվականին ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերով է անցել, 2 տասնյակից ավելի պետական ու քաղաքական գործիչների կյանքի գնով է անցել, նա հիմա իր ազատության ու իր թալանածը պահելու համար ինչի՞ առջև կկանգնի»,- ասել է քաղաքական գործիչը։

Մակեյանի մոտ տվյալ պարագայում խոսել է ավելի շատ ոչ թե փորձառությունը, այլ էմոցիոնալ բաղադրիչը։ Անգամ մեծ ցանկության դեպքում երկրորդ նախագահն այսօր Հոկտեմբերի 27 ու Մարտի 1 կազմակերպել չի կարող՝ իշխանության չտիրապետելու հետևանքով։

Մյուս կողմից՝ Հայաստանի նոր իշխանությունը Ռոբերտ Քոչարյանին դրել է կատարյալ շրջափակման մեջ՝ սահմանափակելով նրա գործողությունների, մանևրելու հնարավորությունը։ Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը 1999-ին կարողացավ Հոկտեմբերի 27 կազմակերպել, որովհետև «Միասնություն» դաշինքի համոզիչ հաղթանակից հետո Վազգեն Սարգսյանը նրան թողել էր մանևրելու, իր շրջապատը «ականապատելու» հնարավորություն։ Վազգեն Սարգսյանը չափազանց ուժեղ մարդ էր ու հաճախ թերագնահատում էր ակնհայտ ռիսկերը, ինչն, ի վերջո, հանգեցրեց նրա անձնական ու նաև պետության ողբերգությանը։ Եթե Վազգեն Սարգսյանը 1999-ի խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության ձևավորման հարցում Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի հետ չգնար կոմպրոմիսների, Հոկտեմբերի 27-ի հնարավորությունն ավելի սահմանափակ կլիներ. ի վերջո, Քոչարյանն ու ռուսական հատուկ ծառայություններն օգտվեցին այն սողանցքներից, որոնք ակամայից թողնվել էին Վազգեն Սարգսյանի կողմից։

Մարտի 1-ի թեման նույնիսկ չարժե քննարկել, որովհետև գաղտնազերծված բազմաթիվ փաստաթղթեր ու դրվագներ հուշում են, որ այն պետական ռեսուրսների տոտալ գործադրման, այլ խոսքով՝ սահմանադրական հեղաշրջման հետևանք էր։ Մարտի 1 Քոչարյանը կարող էր կազմակերպել միայն իշխանություն ունենալով։

Գործող իշխանությունը կարողացավ Ռոբերտ Քոչարյանին բերել հրապարակային հարթություն, որտեղ էլ վերջինիս լիակատար ֆիասկոն կանխատեսելի է, անխուսափելի է։ Ռոբերտ Քոչարյանը հաղթել է այն դեպքերում, երբ գործել է ստվերում, հարաբերությունները հրապարակային չեն եղել, ու նա գործի է դրել ինտրիգների ու ահաբեկչության ողջ զինանոցը։ Հիմա Քոչարյանը զրկված է նման «ջերմոցային» հնարավորություններից։ Նա ստիպված է անընդհատ արդարանալ՝ այդ մարտավարության ընթացքում թույլ տալով բազմաթիվ սխալներ։

Քաղաքական հարթության վրա Քոչարյանը չունի իրական, բնական դաշնակիցներ, նույնիսկ՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի պարագայում, որոնք ամեն դեպքում հակված են գործող իշխանության հետ կոմպրոմիսների, ինչը չի կարող ավելի չսահմանափակել Քոչարյանի ազատությունը։ Նոր քաղաքական թիմ ստեղծելու հեռանկարը նույնպես մշուշոտ է, որովհետև լավագույն դեպքում երկրորդ նախագահը դառնալու է «շարքային ընդդիմադիր»՝ այն դերը, որը 2008-ին նա նախատեսում էր Լևոն Տեր-Պետրոսյանի համար։

Իրավական հարթության վրա Ռոբերտ Քոչարյանի մեկուսացումն ավելի կատարյալ, ամբողջական է, ու ոչ միայն Մարտի 1-ի գործով։ Ընդ որում՝ Քոչարյանն ակնհայտորեն արագացնում է իրադարձությունների զարգացումը։ Անցած օրերին երկրորդ նախագահն ու նրա որդին դատական հայցեր են ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ տնօերն Արթուր Վանեցյանի, քաղաքագետ Արա Պապյանի դեմ։ Նման մարտավարությամբ Քոչարյանը ցանկանում է մարտնչողի կերպարի մեջ մտնել ու իր շուրջը համախմբել քրեաօլիգարխիայի ցրված սեգմենտներին։ Սակայն ստացվում է հակառակ էֆեկտը. Քոչարյանն իշխանությանը նոր հարձակման շանս է տալիս։

Այսօր կառավարության հերթական նիստից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների միայն մեկ հարցի՝ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ԱԱԾ ուսումնասիրություններին առնչվող: «Ուսումնասիրությունն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Վստահաբար՝ մինչև Վճռաբեկ դատարանում Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկումը, ԱԱԾ-ն հրապարակելու է երկրորդ նախագահի միլիարդանոց թալանի ամբողջ պատկերը՝ հիմքեր ստեղծելով նրա դեմ նոր ու բազմաթիվ դրվագներով քրեական գործերի հարուցման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում