Կալիֆորնիացի գիտնականները վարադագույն և դեղին ձկների նոր տեսակ են հայտնաբերել, որոնց լողակները բաց կանաչ երանգի են: Այս մասին հաղորդում է Zookeys պարբերականը:
Ձկներին նկատել են Բրազիլիայի ափերից 950 կմ հեռավորությամբ՝ Սան Պաուլու անմարդաբնակ կղզեխմբի կորալե ծովախորշերում՝ 120 մետր խորությամբ:
Ձկների արտաքին տեսքը և ԴՆԹ թեստը ցույց են տվել, որ դրանք Tosanoides ցեղատեսակին են պատկանում: Տեսակն անվանակոչել են Aphrodite՝ ի պատիվ հին հունական սիրո ստվածուհու:
Sensational Tosanoides aphrodite Described from St. Paul’s Rock https://t.co/vBuTwZfgrz pic.twitter.com/2MyOSLInhN
— Reef Builders (@reefbuilders) September 25, 2018







































