Էկվադորի իշխանությունները հայտարարել են տվյալների առկայության մասին, որոնք հաստատում են՝ ամերիկյան Chevron ընկերությունը լրտեսել է երկրի ղեկավարության էլեկտրոնային փոստը:
«Chevron-ը կոտրել է իմ էլեկտրոնային փոստը, նախագահի և դատախազի փոստը»,- Gama TV-ին տված հարցազրույցում հայտարարել է իրավական հարցերով նախագահի քարտուղար Ալեքսիս Մերան: Նրա խոսքով՝ վկայությունները հայտնաբերվել են ընդդիմադիր պատգամավոր Կլևեր Խիմենեսի և նրա օգնականի նկատմամբ հետաքննության ընթացքում:
«Ի զարմանս մեզ՝ նրանց փաստաթղթերի շարքում հայտնաբերվել է նաև այդ տեղեկությունը, այդ իսկ պատճառով նրանք պետք է բացատրություն տան»,- ասել է Մերան՝փոխանցում է RIA Novosti-ն:
Chevron-ն արդեն հերքել է մեղադրանքները:
Էկվադորի և Chevron-ի հակամարտությունը կապված է Ամազոնի շրջանում ջրի աղտոտման շուրջ կապված դատական վեճի հետ: Աղտոտման պատճառը 1970-80-ականներին Texaco ընկերության գործունեությունն է, որը 2001-ին անցել է Chevron-ի ղեկավարության ներքո:








































