Հայտնի են Անգլիայի Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի ու լավագույն մարզչի անունները:
Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլ»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, լավագույն մարզիչ՝ «Մանչեսթեր Սիթի»-ի չիլիացի մասնագետ Մանուել Պելեգրինին:
Հավելենք, որ Սուարեսը դեկտեմբերին 10 գոլ էր խփել մրցակիցների դարպասները, իսկ Պելեգրինիի թիմը դեկտեմբերին անցկացրած 7 խաղերում վաստակել էր 19 միավոր:








































