Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին սկսել է մարզվել ամբողջական ծրագրով և մոտ ժամանակներս կվերադառնա խաղադաշտ:
Հարձակվողը 2 շաբաթ անցկացրել է հայրենիքում և մարզվել ՊՍՎ-ի ֆիզպատրաստվածության գծով մասնագետ Արնո Ֆիլիպսի հետ:
Վան Պերսին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի «Սուոնսի»-ի դեմ խաղին, բայց սպասվում է, որ նա կարող է խաղադաշտ դուրս գալ հունվարի 19-ին կայանալիք «Չելսի»-ի դեմ մրցավեճում: Այս մասին տեղեկացնում է The Mirror-ը:








































