Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին խոսել է Լա Լիգայի 19-րդ տուրում կայանալիք «Ատլետիկո»-ի դեմ խաղի մասին:
Չավին նշել է, որ այդ խաղում հաղթանակը կատալոնացիների համար չի ապահովում չեմպիոնի կոչում:
« «Ատլետիկո»-ի դեմ խաղում կարող ենք մեզ համար կարևոր արդյունք գրանցել, բայց այն որոշիչ չի լինի Լա Լիգայի չեմպիոնության համար պայքարում:
Շատ բարդ խաղ է լինելու, բայց մենք ցանկանում ենք պահպանել առաջատարի դիրքը: Հակառակորդը խաղալու է սեփական հարկի տակ: Նրանք շատ վստահ եմ գործում պաշտպանությունում»:









































