Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուայի կարծիքով` պաշտպանության գծում հաջող գործողությունները թիմի հաղթանակի գրավականը կդառնա Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Բարսելոնա»-ի դեմ խաղում:
Դարպասապահը նշել է, որ իր թիմը հիանալի ուսումնասիրել է կատալոնական ակումբի խաղը:
«Արդեն ուսումնասիրել ենք «Բարսելոնա»-ի խաղի առանցքային պահերը: «Վիսենտե Կալդերոն»-ում մեզ մեծագույն խաղ է սպասվում: Երկրպագուները մեզ ջերմ աջակցություն կցուցաբերեն: Հաղթանակի համար հատուկ նշանակություն ունեն մեր թիմի հաջող գործողությունները կիսապաշտպանության գծում»,- Marca-ն մեջբերում է Կուրտուայի խոսքերը:







































