Monday, 08 06 2026
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին

«Մեզ ասել են` պատասխանեք «այո» կամ «ոչ» անհապաղ»

Սերժ Սարգսյանի հարցազրույցը Euronews հեռուստաալիքին: Ներկայացնում ենք դրա թարգմանությունը անգլերենից:

Պարոն Սարգսյան, տպավորությունն  այնպիսին է, որ լավատեսություն կա, թե Կազանում կայանալիք հանդիպումը հակամարտության լուծման կհանգեցնի։ Արդյո՞ք սա վկայում է այն մասին, որ դուք պատրաստ եք զիջումների գնալ, չնայած դժվարություններին, ինչպես դուք նշեցիք Եվրոպայի խորհրդում ունեցած ձեր ելույթում։

Լավատեսությունը լավ բան է։ Բայց ես նախընտրում եմ լինել կառուցողական։ Ես պետք է ասեմ, որ մեծ սպասելիքներ չունեմ։ Մենք դեմ ենք միակողմանի զիջումներին։ Մենք կողմ ենք երկկողմանի զիջումների։ Մենք պետք է պատրաստ լինենք զիջումների գնալ մի պետության հետ, ով պատրաստվում է մեր դեմ ռազմական ուժ կիրառել։

Ինչպես ասացի ԵԽում, ռասիզմի և անհանդուրժողականության դեմ կոմիտեն նշել է Ադրբեջանի մասին իր վերջին զեկույցում, որ անհանդուրժողականություն են ցուցաբերում հայերի հանդեպ, մինչդեռ նման տրամադրություն չկա Հայաստանում։ Հայատյացությունը պետք է վերանա,  մենք պետք է իրար վստահելու նվազագույն հիմքերը ունենանք։

Ասացիք, որ հնարավոր չէ խաղաղ համաձայնության շուրջ բանակցություններ վարել` առանց  Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը հաշվի առնելու։ Սակայն Ադրբեջանը մերժում է այդ պայմանը։ Այսպիսով, ինչպե՞ս կարող եք  փակուղուց դուրս գալ:

Եթե ​​Ադրբեջանը չի ընդունում այն սկզբունքները, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը ասում, որ  Մադրիդյան սկզբունքներն են այն հիմքը, որի վրա պետք է շարունակել բանակցությունները և գտնել խնդրի լուծումը։ Ինչպես գիտենք, երեք սկզբունքներ կան՝ զենքի կիրառման կան դրանով սպառնալու  բացառում,    տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք։ Մադրիդյան սկզբունքներում միայն մեր սկզբունքները չեն գրված։  Տարօրինակ է, որ Ադրբեջանը տարիներր շարունակ բանակցել է մի փաստաթղթի շուրջ, որի սկզբունքներից մեկը անընդունելի է համարում։

Ձեզ համար  Լեռնային Ղարաբաղի բանակցությունների  նախապայմանն է, և եթե Ադրբեջանն արդեն մերժել է այդ պայմանը, ապա թերևս կարող ենք ասել, որ ոչ մի առաջընթաց Կազանում չի՞ գրանցվի։

– Այս պարագայում Ադրբեջանը  պետք է հայտարարի, որ դեմ է պայմանագրի երկու սկզբունքներին։ Կա՛մ համանախագահող երկրները, կա՛մ միջազգային հանրությունը պետք է հայտարարի, որ դեմ է ազգերի ինքնորոշման իրավունքին։

Երկրորդ սցենարն այն է, որ վերջին տասնամյակներում գրանցված առաջընթացը կկորի, որովհետև եթե ազգերի ինքնորոշման իրավունքը իրականանալի չէ, ապա ինչպե՞ս ստեղծվեցին նոր 10 պետությունները, պարզապես տեսեք Կոսովոյի օրինակը։ Ես հիշեցնեմ, որ Ադրբեջանում հայերի կողմից բնակեցված մեկ այլ մարզ էլ կար, Նախիջևանի ինքնավար մարզը, բայց այնտեղ այլևս հայեր չեն ապրում։

– Մեծ ութնյակի վերջին հանդիպման ժամանակ՝ Դովիլում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հայտարարեցին, որ իրավիճակը այլևս անընդունելի է, և անհապաղ պետք է պայմանագրի ստորագրման հասնել: Ի՞նչ եք կարծում` միջազգային միջնորդներին արդեն հոգնեցրե՞լ է այս  փակուղին. Մինսկի խումբը (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան)  ասել է, որ Կազանը «համաձայնության գալու վերջին հնարավորություն է»:

– Ոչ, չեմ կարծում, թե միջազգային հանրությունը հոգնել է։ Միջազգային հանրությունը միշտ կոչ է արել Հայաստանին, Ղարաբաղին և Ադրբեջանին վերջնական պատասխան տալ` արդյոք մենք պատրա՞ստ ենք շարժվել դեպի լուծման՝ հիմք ընդունելով այս սկզբունքները։ Մեզ ասել են` պատասխանեք «այո» կամ «ոչ» անհապաղ: Ահա այս հարցին մենք պետք է պատասխանենք Կազանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում