«Մանչեսթեր Սիթի»-ի բելգիացի պաշտպան Վենսան Կոմպանին վստահ է, որ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում իր թիմը կարող է լավագույնը լինել:
«Անգլիայի Պրեմիեր Լիգայի տիտղոսի հավակնորդները գնալով պակասում են: Մեծ հաշվով, նրանք երեքն են, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ն` գլխավորը:
Ընթացիկ մրցաշրջանում մենք կարող ենք լավագույնը դառնալ Անգլիայում: Դեռևս չեմ կարող ասել, երկու՞ տիտղոս կնվաճենք, թե՞ մեկը, կամ ընդհանրապես առանց տիտղոս կմնանք: Պետք է կենտրոնանալ և առավելագույն միավորներ վաստակել յուրաքանչյուր խաղում:
Վստահ եմ, որ մեր թիմը առաջընթաց է գրանցում և ավելի ու ավելի լավ խաղ ցուցադրում: Հպարտանում եմ, որ հանդես եմ գալիս «քաղաքայիններ»-ի կազմում»,- The Guardian-ը մեջբերում է Կոմպանիի խոսքերը:









































