Sovsport-ը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Յուրա Մովսիսյանի` «Վոլֆսբուրգ» տեղափոխության հնարավորությունը:
«Դորտմունդի «Բորուսիա»-ում, ինչպես և Հայաստանի հավաքականում մտերիմ եմ թիմեկացիներիս հետ: Երբեմն մարզումներից հետո ամբողջ թիմով գնում ենք միասին ընթրելու:
Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանի տեղափոխությանը, ապա ես չեմ կարող ասել, թե կկարողանա՞ արդյոք նա հարմարվել Գերմանիայի առաջնությունում: Այդ հարցով պետք է դիմել Յուրային: Մովսիսյանը բարձրակարագ ֆուտբոլիստ է, և ես կարծում եմ, որ նա կարող է խաղալ ցանկացած թիմում»,- ասել է Մխիթարյանը` մեկնաբանելով Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայությունների նկատմամբ գերմանական «Վոլֆսբուրգ»-ի հետաքրքրությունը:






































