ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն օրերս մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, և, ըստ շրջանառվող տեղեկությունների, նա առաջիկայում պատրաստվում է տեղափոխվել այնտեղ՝ բնակություն հաստատելու և բիզնես-գործունեություն ծավալելու նպատակով:
Ինքը՝ Սարգսյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ չի պատրաստվում Հայաստանից հեռանալ. ինքը մեկնել է ԱՄՆ, բայց անհետաձգելի գործեր ունենալու պատճառով:
«Ես չեմ պատրաստվում Հայաստանից ոչ մի տեղ գնալ: Դրանում հաստատ համոզված եղեք: Չգիտեմ, թե էդ լուրերը ում իմպրովիզացիաներն են, չեմ հասկանում, բայց դրանք սուտ են»,- ասաց նախկին ոստիկանապետը՝ հավելելով. «Գործով էի գնացել, խնդիրներ կային, ստիպված անպայման պետք է գնայի: Մի քանի օրով գնացել հետ եմ եկել, ուրիշ բան չկա: Ես ի՞նչ կապ ունեմ Ամերիկայի հետ, էս ա իմ երկիրը, ես էստեղ եմ ապրում, ո՞ւր գնամ»:











































