Աշխարհի 118 երկրներ պատրաստվում են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում քվերակել հօգուտ Պաղեստին պետության ստեղծման այս տարվա սեպտեմբերին, երբ նախատեսվում է այդ հարցի քննությունը: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը հրահանգել է ցուցակավորել այդ երկրներին և այդ ցուցակը ներկայացնել Քնեսեթ և կառավարությանը:
Ma’an գործակալությանը տված հարցարույցում Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը հայտաարրել է. «Իսրայելի կառավարությունը պատրաստ է սկսել բանակցությունները պաղեստինցիների հետ՝ պայմանով, որ Պաղեստինի ինքնավարությունը չի դիմի ՄԱԿ իր անկախությունը ճանաչելու խնդրանքով»: