Քիմ Քարդաշյանը կրկին ցանկանում է նիհարել: Այս մասին նա երկրպագուներին պատմել է իր միկրոբլոգում:
Քարդաշյանը գրել է, որ կրկին պատրաստվում է նիհարել: «Ես միշտ Ատկինսի դիետային եմ հետևել: Սակայն ամանորյա այս օրերին այնքան եմ կերել…. Այնպես որ հաջորդ շաբաթվանից կրկին սկսում եմ ճիշտ սնվել»,- գրել է նա Twitter-ի իր էջում:
Սակայն նրա երկրպագուները կարծում են, որ Քիմը ձևացնում է, քանի որ վերջին լուսանկարներում նա հիանալի տեսք ունի:







































