Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կական «Միլան» – «Ատալանտա» խաղում (3:0) դուբլի հեղինակ է դարձել: Բրազիլացին հետադարձ հայացք է ձգել իր ելույթներին:
«Երբեք չեմ մտածել, որ ավարտում եմ մարզական կարիերաս: «Ռեալ»-ում ցույց չէի տալիս այն խաղը, որով աչքի էի ընկնում մինչև այդ:
Փորձում եմ կրկին դառնալ այն խաղացողը, որին ճանաչում էին երկրպագուները: «Ռեալ»-ում կհաստատեն, որ ես միշտ մեծ պրոֆեսիոնալ եմ եղել»,- հայտարարել է Կական:









































