Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հերքել է, որ թիմը համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալ»-ի 25-ամյա պաշտպան Ֆաբիո Կոենտրաոյի հետ:
Այդ մասին Մոյեսը հայտարարել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում «Սանդերլենդ»-ին 2:1 հաշվով պարտվելուց հետո.
«Ոչ, նման պայմանավորվածություն չկա»,- նշել է մասնագետը:






































