11-ամյա Թայլեր Բրումը՝ Թաքսֆորդից (Մեծ Բրիտանիա), մոտոցիկլետի անվի օգնությամբ պտտվող կարուսել է նստել։ Արդյունքում երեխան գլխուղեղի և աչքերի վնասվածք է ստացել, հաղորդում է Mirror-ը։
Թայլերի մայրը՝ Դուոնը պատմում է, որ մոտոցիլկետի անվով կարուսել պտտեցնելու հնարքը դպրոցականները սովորել են YouTube-ից՝ մյուսներին ևս առաջարկելով գործածել այդ հնարքը։

Բժիշկների խոսքով՝ ծանրաբեռնվածությունը, որն ունեցել է Թայլորը, սովորաբար կործանիչների օդաչուներն են ունենում։ Ակժմ Թայլերը հիվանդանոցում է՝ բժիշկների վերահսկողության ներքո։ Նրանք մտավախություն ունեն, որ երեխան կաթված կարող է տանել։

Նշենք, որ դեռահասները, որոնք տղային սովորեցրել են այդ հնարքը, փախել են դեպքի վայրից։ Այժմ ոստիկանները որոնում են նրանց։ Սակայն տղայի մայրը ոչ թե դեռահասներին է մեղադրում, այլ YouTube-ին։







































