«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ Նեմանյա Վիդիչի գործակալը` Սիլվանո Մարտինան հայտնել է, որ սերբ պաշտպանը չի ցանկանում երկարաձգել ակումբի հետ իր պայմանագրի ավարտվող ժամկետը:
Ավելի վաղ եղած տեղեկությունների համաձայն` Անգլիայի չեմպիոնները նոր պայմանագիր էին պատրաստում ֆուտբոլիստի համար, ով թիմի կազմում հանդես է գալիս 2006 թվականից:
«Ներկայումս ես կբացառեի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ նոր պայմանագիր ստորագրելու հնարավորությունը: Վիդիչի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք ակումբներ: Նա բարդություններ չի ունենա նոր թիմ փնտրելու գործում: Դեռևս առաջարկներ չենք ստացել, բայց մենք հանգիստ ենք այդ առումով»,- Goal. com-ը մեջբերում է գործակալի խոսքերը:








































