Փորձագետները մեղսունակ են ճանաչել իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից երկուսին: Այդ մասին հայտնել է նրանց փաստաբանը՝ Ալեքսեյ Լիպցերը՝ գրում է lenta.ru-ն:

«Քրիստինային և Անգելինային (ավագ և միջնեկ քույրերին) փորձագետները մեղսունակ են ճանաչել»,- ասել է նա:

Փաստաբանը հավելել է, որ փորձաքննության արդյունքներին դեռ չի ծանոթացել, բայց եզրահանգումներին արդեն տեղյակ է:











































