Մայքլ Բլումբերգը, ով նախկինում զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը, 2.5 մլն դոլար է նվիրաբերել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը՝ հայտնում է Reuters գործակալությունը:
Բլումբերգի խոսքով՝ միջոցները կուղղվեն Սենատում դեմոկրատական մեծամասնության աջակցմանը: Միջոցները կտրամադրվեն Senate Majority PAC հիմնադրամին՝ հայտնել է նախկին քաղաքապետի օգնականը:
Ամերիկյան դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Senate Majority PAC հիմնադրամը խոշորագույններից մեկն է: Այն ստեղծվել է 2011 թվականին՝ նպատակ հետապնդելով մեծացնել դեմոկրատների թիվը Սենատում: Հիմնադրամի միջոցների ծավալը կազմում է 3 մլն դոլար:
Բլումբերգը երկար ժամանակ եղել է Դեմոկրատական կուսակցության անդամ, սակայն ավելի ուշ հեռացել է կուսակցությունից:








































