Թուրքիան մտադիր է դադարեցնել ասպիրանտուրայում սովորելու համար ուսանողներին ԱՄՆ ուղարկելը, ինչպես նաև սահմանափակել սովորելու նպատակով Ասիայի և Եվրոպայի երկրներ մեկնող ուսանողների թիվը։
Այս որոշման մասին հայտնել է Yeni Safak-ը՝ վկայակոչելով կրթության փոխնախարար Մուստաֆա Սաֆրանին։
![]()
Նա քննադատել է ԱՄՆ-ում ասպիրանտուրայում ուսուցումը՝ հայտարարելով, որ նոր քաղաքականության շնորհիվ Թուրքիայի կառավարությունը 20 մլն դոլար կտնտեսի, որը տարեկան փոխանցում են ամերիկյան համալսարաններին։ Ուսանողները կսովորեն միայն ասիական և եվրոպական երկրների համալսարանների ասպիրանտուրաներում և հատուկ ուղղություններով։

Հիշեցնենք, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում ճգնաժամի պատճառը ԱՄՆ քաղաքացիների ձերբակալություններն են, որոնք, Վաշինգտոնի խոսքով, քաղաքական պատանդներ են։










































