Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի բանակցությունների մասին, որոնք կկայանան սեպտեմբերի 17-ին։ Այս մասին հաղորդում է CNN Turk-ը։

Չավուշօղլուի խոսքով՝ թուրքական կողմը Իդլիբում իրավիճակի վատթարացում է նկատում։

«Մենք ջանքեր ենք գործադրում խաղաղ բնակիչների վրա հարձակումները կանխելու համար, այդ հարցի շուրջ սերտ շփման մեջ ենք գտնվում Ռուսաստանի և Իրանի հետ»,-ասել է նա։
Նա հավելել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների միջև հերթական բանակցությունները սեպտեբերի 17-ին տեղի կունենան, սակայն չի հստակեցրել դրանց ձևաչափը։












































