Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը խոստովանել է, որ վայելում է անգլիական ֆուտբոլի ձմեռային հագեցած խաղացանկը:
«Իհարկե, դա փոքր-ինչ տարօրինակ է, քանի որ ես նախկինում միշտ ունեցել եմ ձմեռային արձակուրդ: Սակայն Պրեմիեր լիգայում հանդիպումները տեղի են ունենում մեծ հաճախականությամբ, դու նույնիսկ մեկ շաբաթ ժամանակ չես ունենում, որպեսզի հանգստանաս:
Ես շատ ուրախ եմ, որ խաղում եմ այստեղ, որտեղ հանդիպումները հաջորդում են մեկը մյուսին: Խաղերը տեղի են ունենում յուրաքանչյուր 2-3 օրը մեկ, և անձամբ ինձ համար ավելի լավ է անցկացնել շատ հանդիպումներ, քան մարզվել»,- ասել է Օզիլը:









































