Թուրինի «Յուվենթուս»-ի մարզական տնօրեն Բեպպե Մարոտան նշել է, որ ակումբը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի հետ:
«Մենք կազմել ենք թիմի զարգացման առաջիկա 3 տարիների ծրագիրը, ու այս պահին չկա ոչ մի շանս, որ Պիրլոն կհեռանա մեր թիմից, թեև նրա պայմանագրի ժամկետն ընթացիկ մրցաշրջանից հետո մոտենում է ավարտին:
Ակումբի և Պիրլոյի միջև ստեղծվել են հիանալի հարաբերություններ, և մենք մոտ ենք նրան, որ երկարաձգենք Անդրեայի հետ համագործակցությունը»,- ասել է Մարոտան:








































